-
Թուրքիայում քրդական ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին 10 %-ից ավելի ձայն է հավաքել, քանի որ ցույց են տվել, որ հետաքրքրված են ամբողջ պետության խնդիրներով՝ կարծում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին:
-
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից 2 օր անց պարզ չէ, թե ինչ տեսք է ունենալու նոր կառավարությունը։ Էրդողանի իսլամիստական պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում կորցրեց բացարձակ մեծամասնությունը և կոալիցիոն գործընկերոջ կարիք ունի՝ Tagesschau գերմանական պարբերականում գրում է Թոմաս Բորմանը։
-
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ ներկա փուլում անհնար է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել։
-
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները չեն վերադառնա ՈՒկրաինայի կազմ, խոսքը միայն պայմանագրային հարաբերությունների մասին է՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մինսկում բանակցությունների ժամանակ ինքնահռչակ ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:
-
Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախարարների կաբինետին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար և ընդունել է հրաժարականը, որը ներկայացրել էր վարչապետը:
-
«ԱՄՆ-ն ու G7-ի մեր դաշնակիցները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան ՈՒկրաինայի արևմուտքում այդ երկրի կողմից կիրառվող ագրեսիայի»:
-
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հանդիպել է հայ պատգամավորների հետ։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-ի էջը հրապարակել է լուսանկար հանդիպումից:
-
Վրաստանի կառավարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մեկ տարի Վրաստանի տարածքում կարող են գտնվել առանց վիզայի։ 34 երկրների ցանկում է նաև Հայաստանը։
-
Կառավարությունն այսօր հաստատել է 2015-2016թթ. ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարվա անվճար ուսուցման համար սահմանված տեղերը:
-
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակից 25 երիտասարդ ջութակահարներից 5-ը Հայաստանից են: